top of page
topography-hero.png

Նարատիվ խարիսխ

Համակարգեր → նորարաություն → համաստեղծում → իմաստավորում

ՕՐ 2

ՄԱՐՏ 28, 2026

Ապագայի հավաքական առաջնորդություն

MINDX-ի Հեղինակները

17:30

Փակման համերգ

Տոնում ենք ապագան. Մշակութային վառ և տպավորիչ ավարտ։ Այս եզրափակիչ միջոցառումը ևս մեկ առիթ է ամրապնդելու օրվա ընթացքում ձևավորված գործընկերային  կապերը՝ համաժողովը փակելով դրական լիցքերով, էներգիայով և միասնականության զգացումով։

By The Way Band

Ժամանակակից ֆյուժն և էներգիկ կատարումներ

DJ Arny Rock & Hayk Solar

16:20 – 17:30

Տոնական ընդունելություն ԵՎ կապերի հաստատում

Սոցիալական կապերի ամրապնդում. ոչ ֆորմալ ցանցային հանդիպումներ՝ օրվա ընթացքում ձևավորված նոր համագործակցությունները ամրապնդելու համար: Կենտրոնանում է «Գործընկերություն» սյան վրա՝ գիտակցելով, որ մենք հաջողության ենք հասն

15:55 – 16:20

Միջոցառման հյուրընկալներ

Գոռ Նազարյան
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի», Գլխավոր գործառնական տնօրեն

​

Ալեքսանդր Պլատո Հակոբյան
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի», Համակարգային նորարարությունների գծով տնօրեն

Փակման արարողություն

Խոստում

Հավաքական առաջնորդության խոստում. Պաշտոնական փակման արարողություն, որտեղ համաժողովի բոլոր բացահայտումներն ու մտքերը վերածվում են ընդհանուր հանձնառության: Ելույթը նախանշում է մեր երկրի հետագա քայլերը՝ միասնաբար շարժվելու դեպի այնպիսի ապագա, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա առաջնորդելու հնարավորություն:

15:20 – 15:50

Ալբերտա Պիրոևա

Ուսուցիչների առաջնորդության ծրագրի շրջանավարտ-դեսպան, 

«Դասավանդի’ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի Կրթական ծրագրերի նախագծման բաժնի ղեկավար

Ամփոփիչ զեկույց

Կրթության իմաստը։ Կրթություն՝ հանուն մարդու

Վերադարձ դեպի «Նպատակը». Համաժողովն ամփոփող ելույթի  կենտրոնում  երեխան է: Այստեղ հիմնավորվում է, որ բոլոր համակարգերը, տեխնոլոգիաներն ու գործընկերությունները, որոնք քննարկվեցին, ի վերջո ունեն մեկ գերագույն նպատակ՝ յուրաքանչյուր սովորողի մեջ սերմանել իմաստավորված կյանքի ձգտում, արժանապատվություն և  պատասխանատվություն:

14:00 – 15:15

Մոդերատոր

Լարիսա Հովհաննիսյան

«Հայաստանի կրթական նախաձեռնության»

հիմնադիր և գործադիր տնօրեն

​

Բանախոս 1

Արաքսյա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

​

Բանախոս 2

Ներսես Երիցյան

«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն,

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար

​

Բանախոս 3

Արամ Հովհաննիսյան

Կոմպոզիտոր,  Երևանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ

​

Բանախոս 4

Սարգիս Կարապետյան
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ/UATE) գործադիր տնօրեն

Պանելային քննարկում 2

Միջոլորտային համագործակցությունը կրթության վերափոխման նպատակով

Միջոլորտային փոխգործակցությունը գործողության մեջ. Քննարկում՝ նվիրված «Գործընկերություն» սյանը: Կրթության նախարարի, ինչպես նաև տեխնոլոգիական և բիզնես ոլորտների առաջնորդների մասնակցությամբ այս քննարկումը կանդրադառնա այն հարցին, թե ինչպես կարող են ԱԲ-ն և միջոլորտային համագործակցությունը խթանել դպրոցների վերափոխումը նորարարական հանգույցների:

13:00 – 14:00

Սուրճ ԵՎ գաղափարների փոխանակում

Աշակերտական ծրագրերի ներկայացում: Վերցրե՛ք ձեր սուրճը, քայլե՛ք ցուցասրահով և ականատես եղե՛ք կերտվող ապագային:

​

Արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների տեխնիկական բնութագրերից զատ՝ կրթության ապագայի մասին ամենաիրական պատկերացումները տալիս են նրանք, ովքեր ապրում են այդ ապագայով: Այս դադարի ընթացքում մենք հրավիրում ենք ձեզ ծանոթանալու աշակերտների կողմից իրականացված համայնքային նախագծերին, որոնք վերասահմանում են դասարանային հնարավորությունները:

«Դասավանդի’ր հանուն Հայաստանի»-ի

Ուսուցիչների առաջնորդության ծրագրի թիմ

11:30 – 13:00

Անդրեաս Շլայխեր

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) կրթության և հմտությունների վարչության տնօրեն

Պլենար քննարկում 2

Ուսուցիչներն ու վաղվա աշխարհը

Համակարգային լուծումների ձևավորում. Այս քննարկումը  նվիրված է «Գործելակերպ»  սյանը: Քննարկվելու է, թե ինչպես է հնարավոր  անհատական հաջողված փորձից անցում կատարել դեպի նորարարության համակարգային մշակույթ՝ ապահովելով կրթության որակը, արդարությունն ու ներառականությունը ազգային ողջ մակարդակում:

10:15 – 11:25

Անդրեա Պաստորելի

Teach For All-ի եվրոպական տարածաշրջանի ղեկավար, ավագ առաջնորդ

Հիմնական զեկույց 3

Ինչպե՞ս հավաքական առաջնորդությունը կարգախոսից վերածել համակարգի

Համակարգային փոփոխությունների պատմական դասերը. Այս քննարկման ընթացքում կպարզենք, թե ինչու զուտ տեխնիկական լուծումները՝ ֆինանսավորումն ու կրթական ծրագրերը, բավարար չեն կրթությունը վերափոխելու համար: Զուգահեռներ անցկացնելով հաջողված սոցիալական շարժումների հետ՝ բանախոսը հիմնավորում է, որ կայուն փոփոխության շարժիչ ուժը մարդիկ են, ոչ  միայն քաղաքական որոշումները:

10:00 – 10:15

Միջոցառման հյուրընկալներ

Գոռ Նազարյան
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի», Գլխավոր գործառնական տնօրեն

​

Ալեքսանդր Պլատո Հակոբյան
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի», Համակարգային նորարարությունների գծով տնօրեն

Առավոտյան անդրադարձ

մտքից դեպի գործ

Անցում  գործնական քայլերի. Միասնական անդրադարձ առաջին օրվա բացահայտումներին: Նպատակն է մասնակիցների  ուշադրությունը «արժեքահեն նպատակից» (Ինչո՞ւ) տեղափոխել դեպի «համակարգային լուծումներ ու գործնական կիրառություն» (Ինչպե՞ս)։

Գրանցում

Մեկնարկ. Համաժողովի եզրափակիչ օրվա  նախամեկնարկը՝  հանդիպելու՝ նախորդ օրվա ընթացքում ձեռք բերված նոր գործընկերներին ու ծանոթներին և տրամադրվելու համատեղ աշխատանքին, որը նվիրված է լինելու համակարգային լուծումներին և գործընկերությանը:

09:00 – 10:00

Բանախոսներ

Թեմա և Ուղղվածություն

Ժամ

bottom of page