Ռադհա Ռուպարել
Ուսուցման գլխավոր պատասխանատու, Global Institute for Shaping a Better Future | Teach For All
Ռադհան գլխավորում է «Teach For All»-ի Գլոբալ առաջնորդության աքսելերատորը (Global Leadership Accelerator)՝ աջակցելով ավելի քան 60 երկրների հազարավոր առաջնորդների, որպեսզի ապահովվի բոլոր երեխաների լիարժեք ներուժի իրացումը: Նա նաև հանդիսանում է «Հանուն ավելի լավ ապագայի կերտման» գլոբալ ինստիտուտի (Global Institute for Shaping a Better Future) ուսուցման գծով տնօրենը՝ ղեկավարելով ներքին առաջնորդության և համակարգային փոփոխությունների ուղղությունը: Նախկինում Ռադհան համահիմնադրել է «Երիտասարդությունը՝ երիտասարդությանը» (Youth to Youth - Y2Y) համաշխարհային շարժումը, որը նորարարական գաղափարներ է ներկայացրել «Համաշխարհային բանկին»: Նա նաև ղեկավարել է պետական-մասնավոր գործընկերություններ, որոնք ընդլայնել են անհրաժեշտ դեղամիջոցների հասանելիությունը միլիոնավոր երեխաների համար Աֆրիկայում և Ասիայում:
Ռադհան «Այժմ խիզախ» (Brave Now) գրքի հեղինակն է, «Ինչպիսի առաջնորդություն է մեզ պետք հիմա» (What Leadership We Need Now) գրքի համախմբագիրը և վարում է ամենամսյա զրույցների շարք «Մարդն ամենից առաջ» (People First Community) համայնքի համար, որը միջոլորտային կոալիցիա է և առաջ է մղում կայուն զարգացման նոր օրինակ (պարադիգմ): Նա ունի Հարվարդի համալսարանի գործարար վարչարարության և հանրային կառավարման մագիստրոսի (MBA/MPA) կոչում:

ԱՄՆ
Ռադհա Ռուպարել
Ուսուցման գլխավոր պատասխանատու, Global Institute for Shaping a Better Future | Teach For All

