Միջոցառման հյուրընկալ
Օր 1.
Խոսք ներածական. Համաժողովի միտքն ու կողմնացույցը
Բացման խոսք
Ամփոփիչ անդրադարձ
Օր 2.
Առավոտյան անդրադարձ. մտքից դեպի գործ
Փակման արարողություն. Խոստում
Ալեքսանդր Պլատո Հակոբյան
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի», Համակարգային նորարարությունների գծով տնօրեն
Ալեքսանդր Պլատո Հակոբյանը փիլիսոփա է, հաղորդակցությունների ոլորտի փորձագետ։ Ուսանել է փիլիսոփայություն և հոգեբանություն Երևանի պետական և Պրահայի Կարլի համալսարաններում։ Ներկայումս «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Համակարգային նորարարությունների գծով տնօրենն է։ Նախկինում եղել է Բրեվիս ընկերության հաղորդակցությունների ղեկավարը, զբաղեցրել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Հանրային և արտաքին կապերի տնօրենի, այնուհետև՝ գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։
Ալեքսանդրն ակտիվ գործունեություն է ծավալում գիտության բնագավառում․ Երևանի պետական համալսարանում հեղինակել և վարում է «Կարիերայի հոգեբանություն և մասնագիտական ինքնորոշում» և «Տեղեկատվական ներազդման հոգեբանություն» դասընթացները։ Շուրջ յոթ տարի աշխատել է բանկային ոլորտում՝ որպես Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար՝ հանրապետության մասշտաբով իրականացնելով բազմաթիվ նորարարական ծրագրեր։
Երկար տարիներ ներգրավված է երաժշտական մենեջմենթի ասպարեզում, զբաղվել է հասարակական գործունեությամբ, ներգրավվել է Erasmus+ի բարձրագույն կրթության փորձագետների խմբում՝ դասախոսություններ վարելով Տալլինի, Հռոմի Sapienza, Բրյուսելի Vrije, Մադրիդի Complutense և այլ համալսարաններում։
Որպես հաղորդակցական հմտությունների վարպետ՝ նա հանրության լայն զանգվածների հետ հաղորդակցվում է նաև իր հոդվածների, գրքի («Ամեոբայի շունը», 2016թ․, Անտարես), երգի և հաղորդավարության միջոցով․ պրոֆեսիոնալ երգով Ալեքսանդր Պլատոն զուգահեռ զբաղվում է արդեն մի քանի տարի, ունի թողարկած ձայնասկավառակ (“My Barock” 2018), իսկ միջագզային բեմելը տեղի է ունեցել 2015թ․ Բուլղարիայում՝ Վարնայի “Discovery” միջազգային փառատոնին՝ արժանանալով «Ամենագրավիչ երգիչ» մրցանակին։ Հաղորդավարությամբ և հանդիսավարությամբ հանդես է գալիս ակադեմիական, հեռուստատեսային և ռադիո հարթակներում։ 2023թ. հանդես է եկել նաև որպես TED խոսնակ։

Հայաստան
Ալեքսանդր Պլատո Հակոբյան
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի», Համակարգային նորարարությունների գծով տնօրեն

