Միջցառման հյուրընկալ
Օր 1.
Խոսք ներածական. Համաժողովի միտքն ու կողմնացույցը
Բացման խոսք
Ամփոփիչ անդրադարձ
Օր 2.
Առավոտյան անդրադարձ. մտքից դեպի գործ
Փակման արարողություն. Խոստում
Գոռ Նազարյան
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի», Գլխավոր գործառնական տնօրեն
Գոռ Նազարյանը միջազգային հարաբերությունների և արևելագիտության մասնագետ է։ Նա ուսանել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, այնուհետև կրթությունը շարունակել է Դույսբուրգ-Էսսենի համալսարանում՝ ուսումնասիրելով Արևելյան Ասիան քաղաքական և սոցիոլոգիական դիտանկյուններից։
Նրա աշխատանքային փորձառությունը ձևավորվել է կորպորատիվ և հասարակական ոլորտների խաչմերուկում։ Ձեռք բերելով փորձ ՀոՌեԿա ոլորտում, ապա ՏՏ ոլորտներում, ներգրավված լինելով նաև սեփական ստարթափ նախագծերում, 2018 թվականից միացել է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամին՝ միևնույն ժամանակ շարունակելով ունենալ խորհրդատվական դերակատարում այլ նախագծերում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։
Ներկայումս, որպես գլխավոր գործառնական տնօրեն (COO), նա համակարգում է կազմակերպության ծրագրերը, ներքին գործառնությունները և ռազմավարական գործընկերությունները՝ նպաստելով հիմնադրամի ընդլայնմանը և կրթական ազդեցության աճին Նրա ղեկավարությամբ օպերացիոն համակարգերը դարձել են ավելի արդյունավետ և մասշտաբավորվող՝ ապահովելով ծրագրերի կայուն զարգացումն ու երկարաժամկետ ազդեցությունը։

Հայաստան
Գոռ Նազարյան
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի», Գլխավոր գործառնական տնօրեն

