top of page

Լարա Չոլաքյան

Կրթության ոլորտի առաջնորդ և կրթական համակարգերի բարեփոխումների ջատագով

Լարա Ա. Չոլաքյանը (PhD) կանադահայ առաջնորդության ոլորտի գիտնական-գործնական հետազոտող է և «Էլեվեյթ» (Elevate) սոցիալական ձեռնարկության հիմնադիր գործընկերը, որն առաջ է մղում առաջնորդությունը, համակարգային փոխակերպումը և խաղաղությանը նպաստող բիզնեսը Միացյալ Թագավորությունում, Նիդեռլանդներում և Հայաստանում: Նա հանդիսանում է Ամստերդամի ազատ համալսարանի (Vrije Universiteit Amsterdam) հրավիրյալ գիտնական և Հայաստանի «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման դպրոցի պրոֆեսոր:

Ունենալով ավելի քան քսանհինգ տարվա փորձ միջազգային ՀԿ-ներում և կորպորատիվ հատվածում՝ Լարան մասնագիտացած է տրավմայի գիտակցմամբ (trauma-informed) և գիտակից առաջնորդության, կազմակերպության զարգացման, կառավարման ու գենդերային հավասարության ոլորտներում: Նա իր աշխատանքում համադրում է համակարգային հոգեդինամիկան ռազմավարական պրակտիկայի հետ՝ աջակցելով բարդ իրավիճակներում և հակամարտություններում գտնվող առաջնորդներին:

Նա ապրել և աշխատել է Կանադայում, Ֆրանսիայում, Պերուում, Շրի Լանկայում և Հայաստանում, և գիտական աստիճաններ է ստացել Ամստերդամի ազատ համալսարանից, Փարիզի Պանթեոն-Սորբոն 1 համալսարանից, INSEAD բիզնես դպրոցից և ՄակՄաստեր համալսարանից։

Հայաստան

Լարա Չոլաքյան

Կրթության ոլորտի առաջնորդ և կրթական համակարգերի բարեփոխումների ջատագով

MINDX-ի Հեղինակները

bottom of page