top of page

Լիանա Ղալթաղչյան

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) գործադիր տնօրեն

Լիանա Ղալթաղչյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) գործադիր տնօրենն է։ Իրավաբանի մասնագիտական կրթությամբ՝ Լիանան ունի պետական կառավարման և հասարակական զարգացման ոլորտներում ավելի քան 15 տարվա ղեկավարման փորձ։ Մինչ ՔՈԱՖ-ին միանալը նա զբաղեցրել է առանցքային պաշտոններ պետական կառավարման մարմիններում, աշխատել միջազգային կազմակերպություններում՝ զբաղվելով քաղաքականությունների ձևավորմամբ և իրականացմամբ, օրենքների մշակմամբ և հասարակական ոլորտի բարելավումներով։


ՔՈԱՖ-ում իր կառավարմամբ Լիանան նպատակ ունի խորացնել և ընդլայնել հիմնադրամի առաքելությունը՝ նպաստելով մարդկային կապիտալի զարգացմանը՝ Հայաստանի մարզերում երեխաների և նրանց ընտանիքների կրթական, առողջապահական և սոցիալ-տնտեսական զարգացման շարունակական հնարավորություններ ստեղծելու միջոցով:

Հայաստան

Լիանա Ղալթաղչյան

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) գործադիր տնօրեն

MINDX-ի Հեղինակները

bottom of page